Ինչպես ճիշտ դիմավորել 2025 թվականը
ԱյլԸստ արևելյան օրացույցի՝ 2025 թվականի խորհրդանիշը լինելու է Կանաչ Փայտե Օձը։ Որպեսզի հաջորդ տարին հաջող անցնի, կարելի է հաշվի առնել Ամանորի գիշերվա որոշ առանձնահատկություններ։
Տոնական սեղանին պետք է շատ տարբեր ուտեստներ լինեն․ օձն առատություն է սիրում: Պատրաստեք շոգեխաշած ձուկ և հավ։
Հագուստի հարցում ավելի լավ է հավատարիմ մնալ դասական ոճին։ Կանանց համար հարմար կլինի կիպ զգեստը, տղամարդկանց համար՝ կոստյումը։
Հագուստի հարցում խորհուրդ է տրվում ընտրել կարմիր, իսկ Օձի տարում ծնվածներին՝ դեղին գույները։ Պետք չէ կրել ոսկեգույն կամ շագանակագույն երանգի իրեր. այս գույներն Օձի համար անհաջող են համարվում:
Ինչ վերաբերում է նվերներին, ապա ավելի լավ է ընտրել օձի պատկերով իրեր։ Կարելի է նաև կարմիր ծրար նվիրել փողով, գեղեցիկ սպասք, թեյ կամ քաղցրավենիք։
Խորհուրդ չի տրվում նվիրել սպիտակ և սև գույների նվերներ, ժամացույցներ, դրամապանակներ, կոշիկներ և հայելիներ։