Արման Ծառուկյանը հայտարարել է, որ Մախաչևը լավագույնը չէ աշխարհում
Սպորտ
Թեթև քաշային կարգում UFC չեմպիոնի գոտու հավակնորդ, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանն ասել է, որ ռուսաստանցի Իսլամ Մախաչևը չպետք է գլխավորի լավագույն մարտիկների վարկանիշը՝ անկախ քաշային կարգերից (P4P): Նրա խոսքերը մեջբերում է Metaratings-ը՝ հղում անելով մարտիկ Բրետ Օկամոտոյին։
«Իմ կարծիքով, P4P վարկանիշում առաջին տեղը պետք է պատկանի Ջոնսին։ Իսկ Իսլամը, ինձ թվում է, պետք է երկրորդ տեղում լինի։ Բայց, իհարկե, եթե խոսենք թեթեւ քաշային կարգի մասին, ապա այստեղ նա գլխավորում է բոլոր ցուցակները»,- ասել է Ծառուկյանը։
UFC 311 մրցաշարի շրջանակներում, որը կկայանա հունվարի 18-ին Լոս Անջելեսում, երեկոյի գլխավոր մենամարտում Մախաչևը կմենամարտի Ծառուկյանի հետ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում