Ռուսական զորանոցից միայն երկթևանի խաչքարն է մնացել․ Սարգսյան
ԲլոգոսֆերաՏավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կողքին կառուցված ռուսական զորանոցն ամբղջությամբ քանդված է։ Այդ մասին հայտնում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը․
«Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ զորանոցի մաս կազմող հավաքովի մոդուլները քանդված վիճակում են, սակայն դեռ տեղում են գտնվում։ Ռուսական զորանոցից մնացել է միայն ճանապարհի եզրին կանգնեցված,հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող, ռուսական ու հայկական խաչերով տուֆակերտ կոթողը։ Քանդվել է նաև Բերդ համայնքի Այգեպար գյուղի մոտ կառուցված ռուսական զորանոցը»,- հայտնել է նա։