Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ հանդիպմանը հաստատել է կառավարության նոր կազմը։ Առանցքային պաշտոնները պահպանել են նախորդ կաբինետի ներկայացուցիչները, իսկ վերջնական ցուցակը հրապարակել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Կոլերը, փոխանցում է ТАСС-ը։
Ժան-Նոել Բարոն, ով ԱԳՆ ղեկավար է դարձել 2024 թվականի սեպտեմբերին, կշարունակի ղեկավարել արտաքին գործերի նախարարությունը։ Սեբաստիան Լըկորնյուն նույնպես կմնա պաշտպանության նախարարը, իսկ Ներքին գործերի նախարարությունը կշարունակի ղեկավարել Բրունո Ռետայոն։
Ինչպես հաղորդում է BFMTV-ն, իր նշանակումից հետո Բայրուն նախ հանդիպել է Ռետայոյի հետ, սակայն սկզբում դիտարկել է Լըկորնյուին ու Բարոյին փոխարինելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, դիվանագիտության և պաշտպանության հարցերը ավանդաբար մնում են նախագահի վերահսկողության տակ, և Մակրոնը որոշել է պահպանել գոյություն ունեցող կազմն այս առանցքային ոլորտներում։