Վրաստանի նախագահը սպառնացել է իշխող կուսակցությանը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սպառնացել է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության «ռեժիմի տապալմամբ», եթե այն մինչև դեկտեմբերի 29-ը չնշանակի նոր խորհրդարանական ընտրություններ։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Գրուզիան տելեգրամյան ալիքում։
«Ռեժիմի տապալումը երկխոսության, փոխզիջումների և զիջումների այլընտրանքն է։ Զիջումներ են պետք, որոշ բաներ պետք է ընդունել, փոխզիջումներ են պետք։ Եթե ոչ, ապա ռեժիմը կընկնի»,- ասել է Զուրաբիշվիլին։
Դեկտեմբերի 22-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Զուրաբիշվիլիին սպառնացել է բանտարկությամբ, եթե վերջինս հրաժարվի հեռանալ պաշտոնից դեկտեմբերի 29-ին։ Վարչապետը հորդորել է նրան սպասել և տեսնել, թե որտեղ է ցանկանում հայտնվել՝ «ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ»: