Պռոշյան գյուղում վթարի ենթարկված 32-ամյա կինը գիտակցության չգալով մահացել է
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել երեկ՝ հոկտեմբերի 19-ին՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։