Ավտոկռունկը կողաշրջվել է շինության վրա. տուժածներ չկան
ՀասարակությունՀոկտեմբերի 20-ին, ժամը 15:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտակայքում ավտոկռունկը թեքվել է և հենվել շենքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 2-րդ փողոցում ավտոկռունկը կողաշրջվել է և ընկել երկհարկանի շինության և արտաքին լուսավորության լարերի վրա, ինչի հետևանքով ձևախախտվել է շինության արտաքին պատը (մոտ 25 քմ) և փլուզվել մոտ 2 քմ հատված. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
Կողաշրջված ավտոկռունկն ուղղվել է հատուկ տեխնիկայի միջոցով: