ԱՄՆ-ն պատրաստ է կին նախագահ ունենալու. Քամալա Հարրիս
ԱՄՆԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը հայտարարել է, որ ինքը կասկած չունի՝ ԱՄՆ-ն պատրաստ է կին նախագահ ունենալու՝ պնդելով, որ ամերիկացիներն ավելի շատ հոգ են տանում այն մասին, թե ինչ կարող են անել թեկնածուներն իրենց օգնելու համար, այլ ոչ թե այն մասին, թե «ինչ սեռի են» թեկնածուները, գրում է The Guardian-ը։
Փոխնախագահի հայտարարությունը հնչել է NBC News-ի լրագրող Հոլլի Ջեքսոնին տված հարցազրույցի ժամանակ, ով հարցրել է, թե արդյոք նա կարծում է, որ երկիրը պատրաստ է, որ կինը ղեկավարի Օվալաձև գրասենյակը: «Բացարձակապես։ Անկասկած», - պատասխանել է Հարրիսը:
«Մեր ճնշող մեծամասնությունը շատ ավելի ընդհանրություններ ունի, քան տարբերություններ, և ամերիկացի ժողովուրդը ցանկանում է, որ իր նախագահը լինի բոլոր ամերիկացիների նախագահը», - ասել է Հարրիսը: