Վարույթ է հարուցվել Տիգրան Ավինյանի նկատմամբ
ՔաղաքականԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ 2024 թվականի հունիսի 4-ին վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ հարուցված թիվ 08/2024-Վ Վ վարույթի նյութերը, որտեղ հիմք է ընդունվել լրատվական կայքերից մեկում տեղ գտած հրապարակումը՝ «Ձեր տեսակը, մաքսիմում ինչ կարող է անել, հաչալն է», որը Ավինյանը ասել է ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանին, կայացրել է եզրակացություն։
Պարզվում է, որ Երևանի քաղաքապետը վարքագծի կանոնների խախտում է թույլ տվել ավագանու նիստում, ինչի համար ԿԿՀ-ն վարույթ է հարուցել։