Վիգեն Քոչարյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
ՀասարակությունԱզգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Վիգեն Քոչարյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուների գաղտնի ընտրության արդյունքները:
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի և Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները:
Վիգեն Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
Գուրգեն Մալխասյանի և Ատոմ Հայրապետյանի օգտին կողմ ձայներ չեն գրանցվել: