Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում» Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին «Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը 

«Հրապարակ». Արտահերթ ընտրությունները` կրկին օրակարգում

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները կրկին օրակարգ են բարձրացել։ Նիկոլ Փաշինյանի վերջին շաբաթների գործողությունները, մարզային այցերը, իր եւ կնոջ հանրային ակտիվությունը քաղաքական դաշտի մյուս խաղացողների մոտ հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում։ Այդ կասկածներն առավել հիմնավոր են դարձնում Ադրբեջանից վերջին շաբաթներին անդադար հնչող պահանջները՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ 


Երեւանն ու Բաքուն վերջին ժամանակներում մի կողմից հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցրել են, մյուս կողմից՝ չեն հստակեցնում, թե հատկապես որ դրույթների շուրջ չի հաջողվում պայմանավորվածությունների հասնել։ 

Դատելով Ադրբեջանի պաշտոնյաների հռետորաբանությունից՝ ներկայիս փուլում այդ երկրի գլխավոր պահանջը ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջն է, որից կհեռացվի Անկախության հռչակագրին կատարվող հղումը։ Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ավելին՝ Փաշինյանն ու իր թիմն ամեն օր իրենց սուրբ պարտքն են համարում ադրբեջանական թեզեր տարածել՝ հայտարարելով, թե Արցախը միշտ է եղել Ադրբեջան, իսկ  Սահմանադրական դատարանն էլ սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ փաստացի չեղարկեց մեր պետության հիմնարար փաստաթուղթը, սակայն դա Ադրբեջանին չի բավարարում, նրանք խաղաղության փաստաթուղթ են ցանկանում ստորագրել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես հայտարարեցին այդ երկրի պաշտոնյաները։ 

Պաշտոնական Բաքուն մտահոգություններ ունի, որ ՀՀ հաջորդ իշխանությունները կարող են վիճարկել Նիկոլ Փաշինյանի որոշումները, այն հակասահմանադրական ճանաչել, ուստի նախապես փորձում են կանխել նման սցենարը։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ Սահմանադրությունը փոխելու մասին բազմաթիվ հայտարարություններ, հրապարակային հավաստիացումներ են արել՝ իհարկե, հերքելով, թե դա Ադրբեջանի պահանջն է, Փաշինյանն էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին հանձնարարել է մինչեւ 2026-ի դեկտեմբեր ներկայացնել բարեփոխումների հայեցակարգը, սակայն այդ հավաստիացումներն ակնհայտորեն չեն բավարարում Բաքվին, գրեթե ամենօրյա ռեժիմով այնտեղից կրկնում են Սահմանադրությունը փոխելու պահանջը։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի եւ որոշել է ընդառաջել Բաքվի հերթական պահանջին։ 

Բայց մինչ սահմանադրական հանրաքվե անելը, արտահերթ ընտրություններ կանցկացնի, հակառակ դեպքում հանրաքվեն դատապարտված կլինի տապալման: Միայն ընտրություններում իր հաղթանակի շոկի ներքո կարող է նա արագ կյանքի կոչել նաեւ հանրաքվեն՝ այն ներկայացնելով իբրեւ վստահության հանրաքվե: Իսկ ընտրություններում տարած հաղթանակով կփակի բոլորի բերանը, եւ եթե պետք լինի, կկեղծի նաեւ հանրաքվեն։ 

Ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մոտ 2,6 մլն էր։ Սա նշանակում է, որ հանրաքվեն կարող է ընդունված համարվել, եթե դրան կողմ քվեարկի 650 000 + 1 քաղաքացի։ Իհարկե, լավագույն լուծումը կլինի, որ համապետական ընտրություններն ու հանրաքվեն նույն օրը նշանակվեն, բայց օրենքն է դա արգելում, ուստի Փաշինյանը որոշել է նախ ամրագրել իր իշխանությունը՝ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա անցնել հանրաքվեին։

Նշենք, որ գործող օրենսդրությունը նաեւ արգելում է հերթական ընտրություններից մեկ տարի առաջ արտահերթ ընտրության գնալ, սա նշանակում է, որ եթե իշխանությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն ունի, մինչեւ եկող տարվա հունիսի 21-ը պետք է անցկացնի։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվել
Ամենադիտված