ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Պետք չէր հանձնել Արցախն ու փոխարենը նրա կորստի մասին բազմալեզու վրդովմունքներ ստանալ, բայց…

Քաղաքական

Այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ COP 29-ի առիթով հեղինակած բանաձևը, որի քննարկումները տեղի ունեցան նախօրեին։

Պետք է ընդունել, որ այդ դեբատներն իրականում մի դարպասով խաղ էին, որի ընթացքում բոլոր ելույթները հարված էին Ալիևի արյունոտ ռեժիմին։ Նույնիսկ Եվրահանձնաժողովը ներկայացնող կոմիսար Նիկոլաս Շմիդտը գործադիր իշխանության համար բավականին կոշտ էր։ Կարելի է երկար վիճել, որ դա հերթական բլա-բլա-բլան էր, որ որոշ պատգամավորներ իրենց շահերն ունեն, որ նախապես աշխատանք է տարվել Հայ Դատի գրասենյակի, Հանրապետականի կամ Սփյուռքի կողմից։ Որ այդ ամենը ոչինչ չփոխող, իրական քաղաքականության հետ կապ չունեցող երևույթ էր։ Ինքս, ի դեպ, մի շարք նման կարծիքների հետ կհամաձայնեմ, մի երկու բան էլ ինքս կավելացնեմ։

Բերեմ օրինակներ՝

1. Հայկական ականջին հաճո գնահատականները պարբերաբար զուգորդվում էին Փաշինյանի վարչախմբի հակառուսական քաղաքականության գովքով և հետագա սպասումներով։ Եվ դժվար է ասել՝ «սկզբում ձո՞ւն էր, թե՞ հավը»։

2. Արցախի կորստին հանգեցրած նիկոլական արկածախնդիր դավաճանությունը սքողող «Հայաստանի դեմոկրատական առաջընթացի» մասին դատարկ ճոռոմաբանությունն ականջ էր ծակում, հատկապես ինձ մոտ, ով թե՛ 15 տարի աշխատել է Բրյուսելի հետ, թե՛ 15 ամիս շինծու մեղադրանքով և նույն Բրյուսելի գրեթե տոտալ լռությամբ անցկացրել է Բրյուսելին հեչ չնմանվող բանտում։

Բայց հոռետեսությանը զուգահեռ՝ եկեք փորձենք տեսնել նաև այլ հանգամանքներ։

  • Մի մեղադրեք ամբողջ Եվրախորհրդարանին երեսպաշտության մեջ։ Այո, ելույթ ունեցողների շարքում կան մարդիկ, ում համար դա ընդամենն առիթ էր Մոսկվային հերթական կշտամբանքն ուղղելու, ում քաղաքական ուժերն այս քննարկումները կօգտագործեն Ալիևի հետ հետագա հարաբերություններում ավելի լավ պայմաններ ստանալու համար։ Ով աչք է փակում Հայաստանի ներսում Նիկոլի ավտորիտար տրանսֆորմացիայի վրա։ 
  • Սակայն նրանց կողքին կային բազում պատգամավորներ, որոնք անշահախնդիր էին սեփական կարծիքը ներկայացնելու մեջ, ովքեր ներկայացնում էին ոչ թե ցինիկ և կրկնաերես եվրոպական վերնախավը, այլ եվրոպական ընդդիմությունը։ Ովքեր իրենք են երազում քրիստոնեական քաղաքակրթության վրա հիմնված իրական Եվրոպայի մասին, որում Հայաստանն իր ուրույն տեղը վաստակել է պատմությամբ և մշակույթով։ 
  • Եվրոպառլամենտի 8 խմբակցություններից 7-ը ներկայացրել են համապատասխան բանաձևի սեփական նախագիծը։ Այս պահին ընթանում են այդ տարբերակների համադրման և միասնական տեքստ ստանալու աշխատանքները, և դժվար է ասել, թե ինչպիսի տեսք այն վերջիվերջո կունենա։ Այդ թղթի հետագա օգտակարությունը կախված կլիներ հիմնականում Հայաստանի դիվանագիտությունից, այսինքն՝ ավելորդ պրակտիկ հույսեր չունենաք։
  • Սակայն ակնհայտ է, որ նմանատիպ քննարկումներ, որոնցում կխոսվեր Արցախի, նրա բռնի հայաթափման, Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման, Ադրբեջանին պատժելու անհրաժեշտության մասին, ներկայիս քպ-ակոխ եղած Հայաստանի ԱԺ-ում անհնարին են։ 
  • Ավելին, ճիշտ նույն օրերին, երբ ԱԺ խոսնակի աթոռը գրկած Ալեն Սիմոնյանը ստանձնել է ալիևյան քարոզչության մանր տրամաչափի խոսնակի դերը ու լկտիաբար արդարացնում էր Արցախի հայաթափումն ու արցախահայության բռնի տեղահանումը, Բրյուսելում ոչ հայ մարդիկ ստանձնել էին հայկական շահերի պաշտպանի դերը։
  • Անկախ գեոպոլիտիկ խաղերից, շահերից և զարգացումներից, այդ քննարկումներն ապացուցում են, որ կան նախադրյալներ Արցախի հարցի վերակենդանացման համար նաև եվրոպական ուղղությամբ։ Սա էլ ի պատասխան այն հարցին, թե՝ բա «ի՞նչ կարելի է անել»։ 

Հ.Գ. 1. Իհարկե, պետք չէր Արցախը հանձնել ու դրա փոխարեն Արցախի կորստի մասին բազմալեզու վրդովմունքներ ստանալ։ Բայց դա արդեն այլ պատմություն է, որտեղ Վաշինգտոնն ու Մոսկվան, Բրյուսելն ու Փարիզը, Բեռլինն ու Պրահան այդքան մեղք չունեն, որքան Երևանն ու Ստեփանակերտը, Գյումրին ու Վանաձորը, Արմավիրն ու Վարդենիսը…

 Հ.Գ. 2. Որպեսզի այդ քննարկումներից և բանաձևից մի կոնկրետ, թեկուզ փոքր, բայց հստակ արդյունք մնա, այս պայմաններում անհրաժեշտ է անել գոնե հետևյալը։ Եվրոպառլամենտից նոյեմբերի 18-22-ը պաշտոնական պատվիրակություն է մասնակցելու Բաքվի COP 29-ին՝ 15 պատգամավորից բաղկացած։ Նրանց բոլորին հատ առ հատ պետք է ողողել զանգերով, նամակներով, հորդորներով և պահանջել, որ Բաքվում անպայման տեսակցեն բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ վերադառնալուց հետո առանձին ասուլիս հրավիրեն այդ հարցով։ (Պատվիրակության կազմը՝ այստեղ.):

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

23.10.2024

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված