Իրանում 2 երկրաշարժ է գրանցվել
ԻրանԻրանի Խուզեստան նահանգի Սալանդ շրջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է Mehr-ը:
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Իրանի Ֆարս նահանգի Դհարրամ քաղաքում 4,7 բալ ուժգնությամբ մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել:
Օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։