ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի զրույցը չի խանգարել ընդհանուր քննարկմանը․ Պեսկով
Արտաքին ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը «BRICS plus/աութրիչ» ձևաչափով հանդիպման ժամանակ չի խանգարել ընդհանուր քննարկմանը։ Ինչպես ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։
«Ոչ։ Չի խանգարել։ Դա սովորական պրակտիկա է: Պետությունների ղեկավարները երկկողմ շփումների համար օգտագործում են բազմակողմ ձևաչափեր»,- ասել է Կրեմլի խոսնակը։