Մեր մեղքով չի, որ Մարգարայի անցակետը չի բացվում. Ռուբինյան
ՔաղաքականՄենք պայմանավորվածությունը ձեռք են բերել, հաստատել ենք, բայց այս պահի դրությամբ իրագործված չէ այդ պայմանավորվածությունը, բայց ոչ մեր մեղքով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Մարգարայի անցակետի բացմանը։
«Մենք մեր կողմից համապատասխան քայլերը արել ենք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ պատրաստ է և սպասում ենք թուրքական կողմից այդ պայմանավորվածության իրագործմանը։ Ընդհանուր առմամբ, կարգավորման գործըթացը շարունակվում է, հայկական կողմը հենց վաղը պատրաստ է ունենալ բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերությունները հաստատված են»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Թե ինչո՞ւ է հապաղում թուրքական կողմը՝ Ռուբինյանը դժվարացավ ասել․ «Չեմ կարող ասել, մեզ համար կարող եմ ասել, որ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ և մենք ակնկալում ենք, որ դրանք կիրագործվեն»,- նշեց նա։