Պատրաստ ենք ԱՄՆ ցանկացած նախագահի հետ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել. Ռուբինյան
ՔաղաքականՄենք պատրաստ ենք ԱՄՆ ցանկացած նախագահի հետ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հնարավոր ընտրությանը։
«Երկրների միջև հարաբերությունները ոչ թե ղեկավարների միջև հարաբերություններ են, այլ երկրների միջև հարաբերություններ են»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: