Թրամփը ֆաշիստ է. Հարրիս
ԱՄՆԱՄՆ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը կտրուկ ուժեղացրել է բանավոր հարձակումները իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի դեմ։ CNN մեդիաընկերության կազմակերպած ընտրողների հետ հանդիպմանը Հարրիսը Թրամփին ֆաշիստ է անվանել։
Հաղորդավարուհու այն հարցին, թե արդյոք Հարրիսը Թրամփին ֆաշիստ է համարում, նա, առանց վարանելու, պատասխանել է. «Այո»։
Լրագրողը հարցը տվել է այն բանից հետո, երբ Թրամփի նախընտրական շտաբի նախկին նախագահ Ջոն Քելլին The New York Times-ին ասել է, որ ինքը կարծում է, որ Թրամփը համապատասխանում է «ֆաշիստի ընդհանուր սահմանմանը», որը ծայրահեղ աջ, ավտորիտար, ծայրահեղ ազգայնական գաղափարախոսության հետևորդ է։