Փողոցներ են փակ լինելու․ Քաղաքապետարանը զգուշացնում է
ՀասարակությունՀոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. - Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը:
Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով:
Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը:
Երևանի քաղաքապետարան