McDonald's-ում նշել են՝ որն է եղել մարդկանց զանգվածային թունավորման պատճառը
ԱյլԱՄՆ-ում McDonald's-ի նախագահ Ջո Էրլինգերը նշել է, որ վերջին օրերին տարածված աղիքային ինֆեկցիաների հավանական պատճառ է համարվում չիզբուրգերներում մանրացված սոխը։ Այս մասին ասված է ընկերության կայքում տեղադրված նրա հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այս եզրակացությունը հանգել է նախաքննության արդյունքում։
«Մենք որոշել ենք հեռացնել մանրացված սոխը, որն օգտագործվում է քառորդ ֆունտ չիսբուրգերում: Մի քանի նահանգներում մենք որոշել ենք միառժամանակ ընդհանրապես մենյուից հանել քառորդ ֆունտ չիզբուրգերը», - ասել է Էրլինգերը:
Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնել էր, որ երկրում գրեթե 50 մարդ թունավորվել է McDonald's արագ սննդի ռեստորանների բուրգերներից, որոնցից տասը հոսպիտալացվել է, ևս մեկը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ տասը նահանգներում գրանցվել է թունավորման 49 դեպք։ Նրանց մեծ մասն օգտագործել է այսպես կոչված քառորդ ֆունտանոց չիզբուրգեր կամ «արքայական չիզբուրգեր»:
Աղբյուր` Փաստինֆո