Անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցի առաստաղից բեկորներ են պոկվել, կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ
ՀասարակությունԼրագրող Նարինե Ղալեչյանը գրում է․
«Հորդառատ վերջին անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցը հոսանքազրկվել էր՝ (դասերի ընթացքում), առաստաղից բեկորներ են պոկվել, 16-րդ թաղամասի կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ, կեղտաջրերը հորդում են դպրոցի դիտահորերից ու հեղեղում բակը, ավելին՝ դիտահոր տանող մուտքերից մեկը դասասենյակի հատակից է բացվում, որտեղից էլ գարշահոտ է լցվում դասարանում
Ինչու՞ է 950 աշակերտ ունեցող Երևանի թիվ 188 դպրոցը դուրս մնացել՝ հիմնանորոգման ծրագրերից (2018-ի): Հարցն անպատասխան թողեց և՛ ԿԳՄՍ-ն, և՛ քաղաքապետարանն ու տարածքային կառավարման նախարարությունը»: