Ե՞րբ հրաժարական կներկայացնի Գյումրու քաղաքապետը. ով կփոխարինի նրան
ՔաղաքականEuromedia24.com-ի տեղեկություններով Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քննչական կոմիտեն ձերբակալման որոշում կայացրեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա որդու նկատմամբ, ինչից հետո Վարդգես Սամսոնյանը անցավ հեռավար ղեկավարման։
Ըստ խոսակցությունների, Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Նաև խոսակցություններ են շրջանառվում, որ Վարդգես Սամսոնյանը այսօր վերադարձել է աշխատավայր, այդկերպ դադարեցնելով հեռավար կառավարումը։
Փորձեցինք կապ հաստատել Գյումրու քաղաքապետի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։