Սեուլում բացվել է աշխարհում առաջին թանգարանը՝ նվիրված ռոբոտներին եւ արհեստական բանականությանը
Այլ
Սեուլի նորագույն թանգարանում մարդկային հպում չի լինելու, եւ դա է թանգարանի նորարարությունը։ Հարավային Կորեայի մայրաքաղաքում բացվել է աշխարհում առաջին թանգարանը՝ նվիրված ռոբոտներին եւ արհեստական բանականությանը։
Ռոբոտների եւ արհեստական բանականության թանգարանը (RAIM), որը տիեզերանավ է հիշեցնում՝ ձվի տեսքով, ծածկված է հարթ սպիտակ սալիկով, նախագծվել է Melike Altınışık Architects թուրքական ընկերության կողմից որպես մի ինչ-որ ավելի մեծ բան, քան ձոնն է տեխնոլոգիաներին։ «Բանը մարդկանց եւ տեխնոլոգիաների միջեւ ավելի խոր կապերի ստեղծումն է, որոնք ձեւավորում են մեր ապագան՝ առաջարկելով փորձ, որը նույնքան գրավիչ է, որքան եւ նշանակալի»,- ասել է Dezeen պարբերականին ճարտարապետը։
79 650 քառակուսի ֆուտ մակերես ունեցող փայլուն կառույցը ստեղծվել է այնպես, որպեսզի լինի առավելագույն չափով ճկուն, արտացոլելով տեխնոլոգիաների փոփոխական բնույթը։ Այցելուները ներսում կարող են մասնակցել ամեն ինչի՝ ցուցահանդեսներից մինչեւ ավելի բարդ գործնական, փորձարարական միջոցառումների, այդ ամենն ուղղված է լայն հանրության եւ այն բանի միջեւ խզումը հաղթահարելուն, ինչն ընկալվում է որպես նուրբ գիտություն։
Թանգարանի առաքելությունը սրանով չի ավարտվում։ Հաստատությունում հուսով են միավորել պրոֆեսիոնալներին ակադեմիական եւ բիզնեսի տարբեր շրջանակներից, որպեսզի ամրապնդեն իրենց տեղը ավելի լայն հանրույթում։
News.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)