Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մեկնել է Ռուսաստանից
ԺամանցՌեժիսոր Սարիկ Անդրեասյանը կնոջ՝ դերասանուհի Լիզա Մորյակի հետ մեկնել է Ռուսաստանից։ Այս մասին զույգը խոսել է սոցիալական ցանցերում՝ խոստովանելով, որ գտնվում են Հունաստանում։
«Կինս ինձ արձակուրդ տարավ։ Մայրամուտը բոմբ է: Սնունդը կրակ է»,- նշել է ռեժիսորը։
«Մեզ թագավորական ընտանիքի պես դիմավորեցին։ Ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես մենք էինք ուզում: Ուզում եմ վայելել ամեն պահը»,- ասել է նա։