Լեւոն Արոնյանը դարձել է ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտՍենթ-Լուիսում անցկացված շախմատի ԱՄՆ առաջնությունում հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը տասը հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ դարձել Միացյալ Նահանգների տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր: Սամուել Սեւյանը 5,0 միավորով պայքարն ավարտել է վեցերորդ հորիզոնականում:
Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը համեմատաբար թույլ հանդես գալով երկրորդ շրջանում՝ 4,5 միավորով 12 մասնակիցների մեջ բավարարվել է ութերորդ արդյունքով: