Չլուսացրած, շունչը բերանում ստորագրել է, երևի հրահանգը եղել է Ալիևի կողմից․ Սրբազան (տեսանյութ)
ՔաղաքականԱռանց լինելով միջազգային պայմանագիր, սահմանազատման կանոնակարգն արագությամբ անցել է Սահմանադրական դատարանով, անցել է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ճանապարհով, հետո բերվել է նախագահական ու հավանաբար գիշերվա աղջամղջային ժամանին արթնացել ու ստորագրել է։ Ընդ որում, այս փաստաթղթի տակ որևէ ձևով գոյություն չունի Հայաստանի Հանրապետության աթոռը զավթած մարդու ստորագրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Մեր երկրում այս աշխատակարգային կանոնակարգն անցնում է բոլոր ներպետական ընթացակարգերով, ընդհուպ՝ ՍԴ-ում, իսկ Ադրբեջանում ստորագրում է միայն նախագահ, ինչը նշանակում է, որ սա միջազգային փաստաթուղթ չէ։ Ակնհայտ է, որ գործընթացը ծայրից ծայր ստախոսություն է»,- ասաց նա։