Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից
Այլ
Բրիտանիայում երեխան հրաշքով է ողջ մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ կինն ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ին հղումով:
Դեպքը տեղի է ունեցել Լիդս քաղաքում։ Հղիության վերջին ամիսներին գտնվող կինը անհայտ պատճառներով ընկել է 14-րդ հարկի բնակարանի պատուհանից։ Դեպքի վայր եկած բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը, սակայն նրանք զարմացած հայտնաբերել են, որ նրա արգանդում գտնվող փոքրիկը ողջ է։
Այժմ երեխան վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկներն ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար։
Ոստիկանությունը հայտնել է, կասկածյալներ դեպքի վերաբերյալ չեն հայտնաբերվել։
Աղբյուր` Փաստինֆո


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)