Դանիել Իոաննիսյանը կդիտարկի Վրաստանի ընտրությունները
Հասարակություն«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ու «Իրազեկ քաղաքացիների միավորման», դիտորդական առաքելություն է իրականացնելու վաղը՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրություններում:
Գրասենյակից մանրամասնում են, առաքելության կազմում են հայաստանյան 18 դիտորդներ, որոնք քվեարկությանն ու հաշվարկին հետևելու են 9 խմբերի կազմով:
Նախքան ընտրությունները, դիտորդները հանդիպել են թե՛ Վրաստանում հավատարմագրված այլ միջազգային ու տեղական առաքելությունների ներկայացուցիչների և թե՛ Վրաստանի կենտրոնական ընտրական վարչակազմի ղեկավարության հետ:Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, ինչպես և Հայաստանում, գլխավոր (միակ) համապետական ընտրություններն են: Այս անգամ դրանք կայանալու են ամբողջությամբ համամասնական ընտրակարգով, որի արդյունքում Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են օրենսդիրի 150 պատգամավորների: