Խոհարարը հարձակվել է տարեց զբոսաշրջիկի վրա, ում դուր չի եկել իր ուտեստը
ԱյլԻբիցայում ռեստորանի խոհարարը հարձակվել է տարեց զբոսաշրջիկի վրա՝ իր ուտեստը չհավանելու ու վերադարձնելու համար, գրում է Murcia Today-ը։
Միջադեպը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերին Սանտա Էուլալիայի ռեստորաններից մեկում։ 72-ամյա գերմանացի զբոսաշրջիկը եկել է այնտեղ՝ ընկերների հետ ճաշելու, և երբ մատուցողը բերել է իր պատվերը, հրաժարվել է դրանից։ Տղամարդը խոհանոցի աշխատակիցներին ասել է, որ իրեն մատուցված ուտեստը իր պատվիրածը չէ, և որ այն «վատ վիճակում է»։
Այնուհետև սրահում է հայտնվել ռեստորանի շեֆ-խոհարարը՝ 37-ամյա իսպանացին, ով բղավելով մոտեցել է սեղանին, որտեղ նստած է եղել դժգոհ հաճախորդը։ Նա հրել է հյուրին, ինչի հետևանքով վերջինս ընկել է հատակին՝ հարվածելով աթոռի թիկնակին և վնասելով մեջքը և պարանոցը։ Տուժածը ստիպված է եղել անհապաղ լքել ռեստորանն ու ինքը փնտրել մոտակա բուժհաստատությունը, սակայն այնտեղ նրա մոտ միայն թեթև կապտուկներ են ախտորոշվել։
Շեֆ-խոհարարը, ով չէր կարողացել թաքցնել իր բացասական հույզերը, ձերբակալվել է հարձակման և ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։
Աղբյուր` Փաստինֆո