Լևիկ Միքայելյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
ՍպորտՏիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-3 հաշվով հաղթել էր ամերիկացի Նիկլոլաս Բուզակիսին։ Իսկ թուրք ըմբիշ Էմրե Կուրալին Լևիկ Միքայելյանը հաղթել է 7-1 հաշվով։
1/4 եզրափակչում հայ ըմբիշը կգոտեմարտի չեզոք դրոշի տակ հանդես եկող Բաշիր Մագոմեդովի հետ։