Շարունակվում է Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը․ փաստաբան
ՀասարակությունԱյսօրվա ժամը 16:00-ի Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը հետաձգվել է: Հաջորդիվ կտեղեկացնեմ նիստի օրվա և ժամի մասին, հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը․
«Հաջորդիվ կտեղեկացնեմ նիստի օրվա և ժամի մասին:
Հ.Գ. Այսպես անցնում են օրեր, ամիսներ և տարիներ, սակայն քաղաքական հետապնդումները շարունակվում են...»,- նշել է փաստաբանը։
«Հիշեցնեմ, որ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից ի վեր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ մոտ 10 քրեական շինծու գործ է հարուցվել, այս գործը դրանցից մեկն է, իսկ մեկ այլ նմանատիպ գործով՝ չորս ամիս կալանքից հետո, հիմա էլ տնային կալանքում է գտնվում»,- ավելի վաղ գրել էր Հարությունյանը: