ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին
ՔաղաքականՄիացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները, ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին
Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել «չմիջամտել երկրի ներքին գործերին»․ «Միացյալ Նահանգներն իրավունք չունի օգտագործել և խեղաթյուրել մարդու իրավունքների հարցերը որպես ներքին գործերին, գործընթացին միջամտելու միջոց»,- նշել են այդ երկրի ԱԳՆ-ում։