Ռոնալդուի հարսնացուն հայտնվել է հիվանդանոցում
ԱյլՄոդել Ջորջինա Ռոդրիգեսը՝ «Ալ Նասր»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն, Instagram-ում պատմել է, որ հայտնվել է հիվանդանոցում:
Մոդելը հոսպիտալացվել Էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում թոքաբորբի պատճառով և չորս օր անց վերադարձել տուն: Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին ցուցաբերած օգնության և հոգատարության համար:
2023 թվականի ապրիլի 27-ին Ajansspor-ը հայտնեց, որ Ռոնալդուն ցանկանում է բաժանվել Ռոդրիգեսից: 38-ամյա ֆուտբոլիստին դուր չի եկել, որ աղջիկը օրն անցկացնում է առևտրի կենտրոններում և մեծ գումարներ ծախսում՝ այլևս ոչինչ չանելով: Ավելի ուշ Ռոդրիգեսը հերքել է այդ տեղեկությունը։
Աղբյուր` Փաստինֆո