Ռուսաստանում կալանք է դրվել Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի որդու ունեցվածքի վրա
Ռուսաստանում կալանք են դրվել Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի որդու՝ Ալեքսեյի ունեցվածքի վրա։ Այս մասին տեղեկանում է ՌԴ դատական կարգադրիչների դաշնային ծառայության կատարողական վարույթների տվյալների բազայից։
Ըստ տվյալների բանկի՝ կատարողական վարույթներ են հարուցվել այս տարվա հունվարին։
Ավելի վաղ դատարանի որոշմամբ Ռուսաստանի սեփականությանն էր հանձնվել Լիպեցկի «Ռոշենի» գործարանը, որը պատկանում էր անձամբ Պետրո Պորոշենկոյին։ Իսկ արդեն հուլիսին այս ձեռնարկության բաժնետոմսերը նույնպես փոխարկվել են Ռուսաստանի Դաշնության եկամտի։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը