Հարրիսը պետք է IQ թեստ հանձնի․ Թրամփ
ԱՄՆԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը պետք է IQ թեստ հանձնի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Քամալան շատ ցածր IQ-ով մարդ է։ Ես կողմ եմ թեստերին։ Նախագահի թեկնածու առաջադրվողը պետք է թեստ հանձնի։ Ասում են, որ դա հակասահմանադրական է, բայց ես կարծում եմ, որ Քամալան պետք է թեստ անցնի, քանի որ ինչ-որ բան պակասում է նրա մոտ, ինչ-որ բան այն չէ», - ասել է Թրամփը Ջո Ռոգանի փոդքաստում:
Թրամփը բացատրել է, որ ամերիկացի լրագրող Անդերսոն Կուպերի հետ հարցազրույցում Հարրիսը չի կարողացել ուղիղ պատասխաններ տալ ամենապարզ հարցերին, ինչը հստակ ցույց է տալիս, որ «նրա հետ ինչ-որ բան այն չէ»: