Խաչանովը դուրս է եկել Վիեննայի մրցաշարի կիսաեզրափակիչ
Սպորտ![Խաչանովը դուրս է եկել Վիեննայի մրցաշարի կիսաեզրափակիչ](/rs.php?image=/disc/26-10-24/4ed54d5e51d00c80ca8675eedc82120d.jpg&w=780)
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Վիեննայի ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Ավստրիայի մայրաքաղաքում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում աշխարհի 24-րդ ռակետը վստահ հաղթանակի է հասել իտալացի Մատեո Բերետինիի նկատմամբ` 6-1, 6-4: 28-ամյա Խաչանովն աշխարհի 41-րդ ռակետին հաղթելուց հետո եզրափակչի ուղեգիրը կվիճարկի չեխ Յակուբ Մենշիկի (51-րդ ռակետ) և ավստրալացի Ալեքս դե Մինաուրի (10-րդ ռակետ) դիմակայության հաղթողի հետ:
Այս մրցաշարի կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են աշխարհի 17-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին և 18-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերը:
Նախորդ շաբաթ հայ թենիսիստը հաղթել էր Ալմաթիի ATP-250 շարքի մրցաշարում և նվաճել կարիերայի 7-րդ տիտղոսը։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)