Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
ԱյլՀոկտեմբերի 24-ի առավոտյան Արեգակի արևելյան եզրին տեղի է ունեցել ամենաբարձր մակարդակի հզոր բռնկում, որը ոչ մի կերպ չի ազդի Երկրի վրա, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովին։
«Ըստ ռենտգեն հոսքի չափումների՝ իրադարձության գնահատականը X3.3 է: Սա 11-րդ ամենահզոր իրադարձությունն է 25-րդ ցիկլի սկզբից, այսինքն՝ մոտավորապես 2018 թվականից ի վեր»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով, բռնկմանը զուգահեռ տեղի է ունեցել զանգվածի մեծ արտանետում, որը մի փոքր շեղվել է Երկրից դեպի կողք և հետ, և հետևաբար մոլորակի վրա ցանկացած ազդեցություն բացառվում է՝ նշել է Բոգաչովը։