Հայ-ադրբեջանական բեռնափոխադրումները վերականգնելու հարցը՝ կազանյան բանակցությունների օրակարգում
ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կազանյան բանակցություններից Երևանը գոհ է, կան նաև շոշափելի արդյունքներ, երեկ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո «Ազատության»-ը փոխանցեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Իրենց գնահատականներով էլ, նաև իրենք պատմածներով էլ կարելի է եզրակացնել, որ արդյունավետ է եղել և շատ օգտակար», - նշեց Աղազարյանը:
Կազանում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների մանրամասներն արդեն Երևանում վարչապետը Փաշինյանը պատմել է ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նախկինում էր անում, այլ փակ ձևաչափով՝ միայն գործադիր և օրենսդիր մարմնի իր թիմակիցներին:
«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, սահմանազատման շարունակման հարցը, չի շրջանցվել նաև ապաշրջափակման թեման, որը Հայաստանի համար կնճռոտ խնդիրներից է: Այս հարցն, ի դեպ, կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանել էին խաղաղության պայմանագրի նախագծից։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։