«Ռեալը» հետաքննություն կանցկացնի «Բարսելոնայի» հետ խաղում ռասիզմի դեպքերի կապակցությամբ
ՍպորտՄադրիդի «Ռեալը» պատրաստվում է հետաքննություն սկսել կապված Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղի ընթացքում ռասիզմի դրսևորումների հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մադրիդյան ակումբը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է ցանկացած պահվածք, որը ենթադրում է ռասիզմ, քսենոֆոբիա կամ բռնություն ֆուտբոլում:
«Ակումբը սկսել է հետաքննություն՝ նպատակ ունենալով գտնել և նույնականացնել այս ցավալի և ամոթալի վիրավորանքների հեղինակներին և ձեռնարկել համապատասխան կարգապահական և դատական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրությունում: