Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում» Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին «Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ 

Փրկության ճանապարհը. Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի օրը

Հասարակություն

Խաչը մահվան գործիք էր, սակայն Աստծո Որդու շնորհիվ խաչը դարձավ մեղքի ու մահվան դեմ հաղթանակի, փրկության գործիք, ճանապարհ՝ ժառանգելու հավիտենական կյանքը։ Պատահական չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված չորս տոն, որոնցից վերջինը՝ Խաչի գյուտի տոնը, այս տարի կնշվի հոկտեմբերի 27-ին: Մեր փրկությունը խաչի միջոցով է, այսինքն՝ Խաչյալի, հիշեցնում է մայրաքաղաքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը՝ հորդորելով քաղաքացիներին տոնին մասնակցել Սուրբ Պատարագին: Այս մասին նշում է Qahana.am-ը։

Երբ Խաչը գտնվեց 

Սրբազան ավանդությունը վկայում է, որ Քրիստոսի Խաչափայտը 2 անգամ՝ առաջին և 4-րդ դարերում, թաքցրել են, հետագայում այն գտնվել է:

Քրիստոսի համբարձումից հետո Նրա Խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Հրեաները այն, ավազակների խաչերի հետ, ծածկել էին հողով: Երբ Հռոմի Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, որը քրիստոնյա էր, ուխտի է գնում Երուսաղեմ, իր միջամտությամբ դրանք հանվում են հողի տակից: Հասկանալու համար, թե որն է Հիսուսի Խաչափայտը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Նա Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայրը Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։

Ըստ ավանդության՝ եպիսկոպոսը կայսրուհուն է նվիրում Խաչից մի մաս, որը նա տանում է Հռոմ: Մասունքը հետագայում անցնում է նրա ազգականին՝ Հռիփսիմեին, որը իր հետ այն բերում է Հայաստան:

Հետագայում, երբ Հռոմի կայսր է դառնում Ներոնը, մեծ հալածանքներ է սկսվում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, տեղը վերածվում է աղբանոցի: 

Երբ Խաչը գտնվեց 2-րդ անգամ

327 թվականին Կոստանդին կայսեր մայրը՝ Հեղինեն, Խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ, քանի որ տեսիլք էր տեսել, որ պետք է գտնի սրբությունն ու տաճար կառուցի: Խաչի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա, որը սկզբում հրաժարվում է օգնել, բայց 6-օրյա բանտարկությունից հետո համաձայնում է: Կայսրուհին Գողգոթայում կառուցում է Սուրբ Հարություն անունով տաճար, որտեղ բարձրացնում է Քրիստոսի Խաչը: Հուդան քրիստոնեություն ընդունելով՝ դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը:

Ճանապարհ՝ ճանաչելու Տիրոջը

Եթե նախկինում խաչը խորհրդանշում էր մահ, վերջակետ, այսօր քրիստոնյաների համար այն կյանքի սկիզբ է, հիշեցնում է Տեր Բարդուղիմեոսը: 

Ինչո՞ւ էին հրեաները թաքցնում քրիստոնյաների խորհրդանիշը, հոգևորականը պատասխանում է.

«Սուրբ Խաչափայտի վրա հեղվել էր Քրիստոսի արյունը, և հրաշքներ էին տեղի ունենում: Հրեաները փորձում էին այդ սրբությունը վերացնել, որպեսզի մարդիկ չճանաչեն Աստծուն, խաչի միջոցով դարձի չգան»։

Ըստ քահանայի` այսօր` 21֊րդ դարում, ևս կարելի է ականատես լինել նման իրավիճակի։

«Այսօր էլ հաճախ մեր գործողություններով, հրեաների նման, խաչը «թաքցնում ենք», երբեմն ամաչում աղոթել, ապրել քրիստոնյային վայել կյանքով։ Խաչը գտնել մեր մեջ նշանակում է հիշել, որ Հիսուս Քրիստոս մեզ համար խաչվեց, ապրել արժանի կյանքով, հեռու մնալ մեղքից։ Աստված ցույց է տալիս ճանապարհը, որ կարողանանք ճանաչել Տիրոջը, ամրանանք մեր հավատքի մեջ: Խաչը մեզ համար կյանքի բովանդակային փոփոխության խորհուրդն ունի»,- նշում է քահանան:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի Խաչին նվիրված ևս երեք տոն` Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքները
Ամենադիտված