Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. 2 վիրավորներից մեկը հղի կին է
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Առինջ գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ կամրջի վրա, բախվել են «Hyundai Elantra» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 4 փրկարարական ջոկատի փրկարարները։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել են տարածքը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։