Եթե համընդհանուր աղքատություն է, բարեկեցությունը դառնում է աչքի փուշ․ Փաշինյան (տեսանյութ)
ՏեսանյութերԵթե համընդհանուր աղքատություն է, բարեկեցությունը դառնում է թիրախ և աչքի փուշ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, կարող են լինել մարդիկ, ովքեր ինչ ինչ հանգամանքների բերումով, նկատի ունեմ օրինական ձևով, իրենց տաղանդի, հմտույունների, ճարպկության շնորհիվ օրինական վաստակեն և բարեկեցիկ կյանք ապահովեն։ Բայց երբ համընդհանուր աղքատություն է, բարեկեցությունը դառնում է թիրախ, աչքի փուշ։ Ատելություն է ձևավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ»,- նշեց նա։