Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել
ՔաղաքականԸստ շրջանառվող լուրերի՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր հրաժարական է տվել։
Նշենք, որ ավելի վաղ ԼՈւՐԵՐ․com-ը հայտնել էր, որ Վարդգես Սամսոնյանը պատրաստվում է հրաժարական տալ։
Ըստ խոսակցությունների՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Քննչական կոմիտեն ձերբակալման որոշում կայացրեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա որդու նկատմամբ, ինչից հետո Վարդգես Սամսոնյանը անցավ հեռավար ղեկավարման։