Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր հրաժարական կտա․ ՔՊ–ական պատգամավոր
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը News.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր հրաժարական կտա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՈւՐԵՐ․com-ը հայտնել էր, որ Վարդգես Սամսոնյանը պատրաստվում է հրաժարական տալ։
Ըստ խոսակցությունների՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Քննչական կոմիտեն ձերբակալման որոշում կայացրեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա որդու նկատմամբ, ինչից հետո Վարդգես Սամսոնյանը անցավ հեռավար ղեկավարման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)