Ավելի քան 5,5 հազար մերկ մարդիկ հավաքվել են կամրջի վրա և ռեկորդ սահմանել Ավստրալիայում (տեսանյութ)
ԱյլՆյույորքցի նկարիչ Սփենսեր Թունիկը մերկ մարդկանց մասնակցությամբ ֆոտոսեսիա է կազմակերպել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի կամրջի վրա, ինչը մասնակիցների թվով ռեկորդային է Ավստրալիայի համար:
Ինչպես Ինստագրամում հայտնել է ինքը՝ նկարիչը, պերֆոմանսին մասնակցել է 5,5 հազար մարդ։
«Սա այժմ իմ ամենամեծ աշխատանքն է Ավստրալիայում՝ գերազանցելով 5200 գեղեցիկ հոգիներին, ովքեր մասնակցել էին Սիդնեյում 2010 թվականին: Հիմա երկինքը սահմանն է։ Ո՞րն է լինելու հաջորդը՝ Պե՞րթ, Քե՞րնս, Նոր Զելանդիա՞, Թասմանիա՞»,- գրել է Սփենսերը։