Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում
ԺամանցԷմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում։
32-ամյա հայ մոդելը, որն ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։ Նա փոխարինել է նախնական հաղթող Իրինա Զախարովային, որ չի կարող երկիրը ներկայացնել քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով։
View this post on InstagramA post shared by Emma Felice Model Singer Moscow (@emma_felice_official)
«Միսս Տիեզերք» կազմակերպության տվյալներով՝ նախկին հաղթողը չի կատարել պահանջները, որոնք նախատեսված են լիցենզիոն համաձայնագրերում։ MUO-ն նաեւ նշել է, որ տիտղոսակիրը պետք է ունենա այն երկրի վավեր անձնագիրը, որը նա ներկայացնում է։
Նոր «Միսս Տիեզերք Հայաստանը»՝ Էմմա Ավանեսյանը, մոդելային գործակալության հիմնադիր է։ Նա մեկ երեխա ունի, իսկ մոդելային բիզնեսից բացի նաեւ երգչուհի է եւ դասավանդում է մոդելային վարպետություն։
«Հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանը ներկայացնել «Միսս Տիեզերք» մրցույթում»,- գրել է Էմման։