Կարեն Սարուխանյանը՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դառնալու մասին
ՔաղաքականEuromedia24.com–ը գրում է․
Գրել էինք, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է ներկայացնելու և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը Euromedia24.com-ի զանգերին կարճ հաղորդագրությամբ պատասխանեց․ «Սպասեք, կլինի հաղորդագրություն»։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ Euromedia24․com-ի հետ զրույցում նշեց․
«Դեռ պաշտոնական հայտարարություն չկա, որ «Բալասանյան» դաշինքը հրաժարվում է Գյումրու կառավարումից, հենց լինի մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»։
Մեր այն հարցին, արդյո՞ք Դուք եք նշանակվելու ժամանակավոր պաշտոնակատար, պատասխանեց․
«Կա քաղաքական թիմի որոշում, որ ոչ միայն Գյումրիում, այլ նաև բոլոր այլ համայնքներում, նման իրավիճակների դեպքում, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տվյալ տարածքային կազմակերպության նախագահը»։
Մեր այն հարցին, դուք ե՞ք Գյումրու տարածքային կառույցի ղեկավարը, Սարուխանյանը պատասխանեց, որ այո ինքն է, այդկերպ հաստատելով մեր այն տեղեկությունը, որ ինքն է նշանակվելու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Սևակ Հովհաննիսյան