Ջերմուկում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀասարակությունՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում (Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ) հայտնաբերվել են հայրենական օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Ի մասնավորի, չեն ապահովվել՝
պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
արտադրական շինություններ կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը.
սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
արտադրական շինություններում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկ,
հնարավոր չի եղել արտադրամասի հատակների, պատերի մակերևույթների առանձին հատվածներ հեշտորեն լվանալ, և ախտահանել,
առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
արտադրությունում օգտագործվող որոշ գործիքներ և պարագաներ, որոնք անմիջապես շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Վերահսկիչը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
ՍԱՏՄ