Սահմանազատման գործընթացով նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում․ ԳՇ պետ (տեսանյութ)
ՔաղաքականԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք «սոված» ադրբեջանցիները հեռացել են Ջերմուկի տարածքից։
«Առաջարկում եմ այդ հարցն ինձ այլևս չտալ։ Դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է և ես դա պուբլիկայի դիմաց չեմ պատասխանի»– նշել է նա, ապա հաստատել, որ ադրբեջանցիները դեռ այնտեղ են։
Նա համաձայնություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի այն մտքի հետ, որ մեր օկուպացված տարածքները պետք է վերադարձնել ոչ ռազմական ճանապարհով։
«Կա սահմանազատման գործընթաց և դրա շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում՝ համապատասխան սահմաններով,– նշել է նա, ապա հավելել․ «Սահմանազատման, խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»։