Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա․ Էդվարդ Ասրյան
ՔաղաքականՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին Ադրբեջանի հետ ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում։
«Վտանգներ, սպառնալիքներ չկան։ Ներկա դրությամբ իրադրությունը սահմաններին գնահատվում է հարաբերականորեն կայուն», - ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա։
Մեկնաբանելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա սկսել COP-29-ից հետո՝ նա նշեց, որ նախարարը տվել է ռազմաքաղաքական, իսկ ինքը տալիս է ռազմական գնահատական։
«Ներկա դրությամբ գլխավոր շտաբը չի գնահատում նման իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ»,– հավելեց Ասրյանը։