Արատավոր բարքերի ներթափանցում ունենք հասարակությունից բանակ. ԳՇ պետ
ՔաղաքականՄեր բանակում ունենք հասարակության արատավոր բարքերի ներթափանցում։ Եվ մեր գործունեության հիմնական նպատակաուղվածությունն այն է, որ այդ արատավոր բարքերը բանակում արմատախիլ անենք։ Եվ լավ եք հասկանում, որ բանակ են մտնում հասարակության տարբեր շերտերի զինծառայողներ, որոնց դաստիարակությունը տարբեր ոլորտներում տարբեր է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ - լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Նա նշեց, որ բանակում կան թերություններ, սակայն վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն՝ դրանք նվազագույնի հասցնելու համար։
Ասրյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը պաշտպանական բոլոր ոլորտներում համագործակցում է ԱՄՆ-ի հետ:
«Մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ բոլոր ոլորտներում՝ ռազմական, ռազմատեխնիկական, սա համագործակցություն է պաշտպանական ոլորտում»,- նշեց նա։